Ղազախստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Սանիսլավ Չերչեսովը չի լինելու Հայաստանի հավաքականի դեմ խաղում, որը կկայանա Երևանում հունիսի 7-ին։
Թիմը կղեկավարի գլխավոր մարզչի օգնական Ռուսլան Բալտիևը։ Այս մասին հայտարարել է Սանիսլավ Չերչեսովը իր մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք այժմ խոսել ենք ՂՖՖ-ի ղեկավարության հետ և որոշել, որ առաջիկա խաղերին ես չեմ մասնակցի։ Իմ մարզչական շտաբը նոր է տեղեկացել իմ նշանակման մասին, և մեզ ժամանակ է անհրաժեշտ։ Ես չեմ կարող մեկնել Հայաստան, քանի որ այս օրերին չէի պլանավորում հավաքականն ընդունել։ Պլանավորում եմ մեկնել Հունգարիա՝ Ադրբեջանի դեմ խաղը դիտելու համար, որպեսզի անձամբ տեսնեմ թիմը։ Պարզ է, որ ես չեմ մասնակցելու հավաքի և մարզումային գործընթացին։ Ռուսլան Բալտիևը կաշխատի այս երկու խաղերի ժամանակ։ Թիմի նոր մարզչական շտաբը կսկսի աշխատել արդեն հունիսի ՖԻՖԱ օրվանից հետո»,- ասել է Սանիսլավ Չերչեսովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի - Ղազախստանի ընկերական հանդիպումը կկայանա Երևանում հունիսի 7-ին, ժամը 18:00 տեղի ժամանակով։
Այս խաղից հետո Ղազախստանը կխաղա նաև Ադրբեջանի դեմ՝ հունիսի 11-ին, իսկ Հայաստանի հավաքականը կգնա արձակուրդ։