Օգոստոսի 10-ին Փարիզում կայացել է 2024 թվականի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցումային 6-րդ օրը: Արդեն որոշվել են ազատ ոճի ըմբշամարտի մինչև 65 կգ և մինչև 97 կգ քաշային կարգերի եզրափակիչ զույգերը:
Մինչեւ 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում միմյանց են հանդիպել օլիմպիական եւ աշխարհի եռակի չեմպիոն քայլ Սնայդերը եւ աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Բահրեյնի համար հանդես եկող դաղստանցի 21-ամյա Ահմեդ Թաժուդինովը: Եզրափակիչ դուրս գալու համառ պայքարում հաղթանակ է տարել դաղստանցի ազատ ոճի ըմբիշը, որը մրցակցին հաղթահարել է 6:4 հաշվով: Այսպիսով, Ահմեդ Թաժուդինովն իր կարիերայում առաջին անգամ հնարավորություն կստանա պայքարել Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի համար:
Ահմեդը Օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ մասնակիցներից մեկն է ։
Եզրափակչում նա կմրցի վրացի Գիվի Մաչարաշվիլիի հետ: