Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կլինի Հայաստանի դրոշակակիրը 2024 թվականի Փարիզում կայանալիք Ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Դավիթ Չալոյանի հետ միասին Հայաստանի դրոշը կկրեն կամ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, կամ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը:
Նախորդ Տոկիոյի խաղերում Հայաստանի դրոշը կրել են բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը: Հայաստանի դրոշակիրների ամբողջական ցանկը Օլիմպիական խաղերի պատմության մեջ կարող եք տեսնել ԱՅՍՏԵՂ:
Դավիթ Չալոյանը (+92 կգ) միակ բռնցքամարտիկն է, որը կներկայացնի Հայաստանին Փարիզի Օլիմպիական խաղերում: Նա իր ելույթները կսկսի մրցաշարում հուլիսի 29-ին: