Հայ ծանր քաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը 2024 թվականի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում միաձայն որոշմամբ զիջեց իսպանացի Այուբ Գադֆային և ավարտեց իր ելույթները Փարիզում՝ չնվաճելով մեդալ:
Չնայած պարտությանը՝ Չալոյանը հանդես եկավ շատ լավ: Նա իսկական մարտ տվեց Եվրոպայի գործող չեմպիոն Այուբ Գադֆային: Իրականում այս մենամարտը կարող էր ավարտվել հօգուտ հայի, բայց մրցավարները այլ կերպ որոշեցին: Մենամարտը շատ մոտ էր և կարող էր ավարտվել ցանկացած կողմի օգտին:
Յուրաքանչյուր դեպքում, Օլիմպիական խաղերը Դավիթի համար հաջող անցան: 1/8 եզրափակչում նա հաղթեց մրցաշարի ֆավորիտներից մեկին՝ բրիտանացի Դելիշես Օրիին, իսկ քառորդ եզրափակչում հավասար մարտ տվեց ուժեղ իսպանացուն, որը մինչ այդ հաղթել էր ղազախստանցի Կամշիբեկ Կունկաբաևին:
Մենամարտի ամբողջական տեսանյութը կարող եք դիտել մեր ԹԵԼԵԳՐԱՄ ԱԼԻՔՈՒՄ: