Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկի» պաշտպան Դավիթ Դավիդյանը կարող է շարունակել իր կարիերան Նորվեգիայի «Վիկինգ» ակումբում: Այս մասին հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
«Վիկինգ» անցած մրցաշրջանում զբաղեցրեց 4-րդ տեղը Նորվեգիայի առաջնությունում և չմասնակցեց եվրագավաթներին։ Ընթացիկ մրցաշրջանում թիմը զբաղեցնում է 5-րդ տեղը 11 տուրից հետո։
26-ամյա լատերալի հաշվին կա 3 հանդիպում Հայաստանի հավաքականի կազմում: Ընթացիկ մրցաշրջանում Դավիդյանը դարձավ Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» կազմում՝ խփելով 1 գոլ և կատարելով 7 ասիստ