Հայաստանի պատանեկան հավաքականի կիսապաշտպան Դավիդ Կիրակոսյանը վարձավճարով տեղափոխվել է «Սոչի U19»-ից Ռուսական երկրորդ դիվիզիոնի «Ավանգարդ» (Կուրսկ) թիմ:
Դավիդը շատ արդյունավետ սեզոն անցկացրեց «Սոչի» երիտասարդական թիմում և արդեն պատրաստ է իր առաջին քայլերը անել մեծահասակ ֆուտբոլում: «Սոչիի» հիմնական կազմում 18-ամյա ֆուտբոլիստը դուրս է եկել Ռուսաստանի գավաթի խաղարկությունում և «Օրենբուրգի» դեմ խաղում անցկացրել 19 րոպե:
Այս մրցաշրջանում Երիտասարդական Ֆուտբոլային Լիգայում Կիրակոսյանը «Սոչիի» կազմում անցկացրել է 13 խաղ, խփել է 3 գնդակ և տվել է 3 գոլային փոխանցում՝ խաղալով 85 տոկոս խաղային րոպեներից:
Կիրակոսյանի հաշվին նաև 2 խաղ կա Հայաստանի U19 հավաքականի կազմում: