Դավիթ Մգոյանը շարունակում է վստահորեն առաջ շարժվել իր ՄՄԱ կարիերայում՝ արդեն հինգերորդ հաղթանակը գրանցելով և երկրորդը՝ ԱՄՆ-ում։ Ամերիկացի Ֆրենք Ուելսի հետ CFFC134 մրցաշարում, որը տեղի ունեցավ Ատլանտիկ Սիթիում, Մգոյանը նորից ցուցադրեց իր ուժը՝ երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակ տանելով։
20-ամյա մարտիկի համար ԱՄՆ տեղափոխվելը կարեւոր քայլ է եղել իր կարիերայում, քանի որ նա նպատակ ունի հանդես գալ UFC-ում՝ աշխարհի ամենահեղինակավոր մարտարվեստի կազմակերպություններից մեկում։ Նման արդյունքներով նա իսկապես կարող է հույս դնել, որ շուտով նրան հնարավորություն կտան հանդես գալ բարձրագույն մակարդակում։
Տեսանյութ: