Դավիթ Չալոյանը (+92 կգ) շատ վստահորեն հաղթեց իրանցի Ռուզբե Սաֆարիին միաձայն որոշմամբ Օլիմպիական որակավորման Բանգկոկում։ Նա հաղթեց մարտի բոլոր 3 ռաունդները։
Այսպիսով, Չալոյանը իրավունք ստացավ պայքարել ֆինալ մարտում օլիմպիական քվոտայի համար։
Չալոյանի մրցակիցը ֆինալում վաղը կլինի շատ ուժեղ իռլանդացի Մարտին ՄակԴոնախը, որը այսօր հաղթեց բուլղարացի Պետար Բելբերովին 5-0 հաշվով։
Հիշեցնենք, որ այսօր նույնպես քվոտայի համար կպայքարի Ռաֆայել Օհանեսյանը (80 կգ)։ Իսկ Հայաստանի ներկայացուցիչ Եկատերինա Սիչևան (54 կգ) այսօր պարտվեց հունգարացի Հաննա Լակտորին 0-4 հաշվով։
Ընդամենը Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական քվոտայի համար կպայքարի 3 բռնցքամարտիկ։ Անի Օվսեփյանը (66 կգ), Ռաֆայել Օհանեսյանը (80 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։
Տեսանյութը: