«Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն մեկնաբանել է ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի առաջին որակավորման փուլի վիճակահանության արդյունքները.
Վիճակահանության արդյունքներով «Ուրարտու»-ն կխաղա Էստոնիայի «Տալիննա Կալև» ակումբի դեմ:
«Այս պահից սկսած մենք կսկսենք ուսումնասիրել մեր մրցակցին, ուշադրություն կդարձնենք բոլոր մանրամասներին և կփորձենք լավ հանդես գալ եվրոգավաթներում։ Կարևոր չէ, թե խաղը տանը կլինի, թե արտագնա, քանի որ արտագնա գոլերը այլևս վճռորոշ դեր չեն խաղում։ Ներկայումս Էստոնիայում ընթանում է ներքին առաջնությունը, և մենք պարտադիր կուսումնասիրենք նրանց առաջիկա հանդիպումները», - ասաց Գունկոն։