Անհավատալի է! Արման Դյուպլանտիսը գերազանցել է իր իսկ համաշխարհային ռեկորդը և դարձել ձողի ցատկի կրկնակի օլիմպիական չեմպիոն։
24 տարեկանում շվեդ ձողի ցատկորդ Արման Դյուպլանտիսը նվաճեց ոսկե մեդալ 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերում: Դառնալով կրկնակի օլիմպիական չեմպիոն՝ նա նվաճեց 6.25 մետր բարձրություն՝ գերազանցելով իր նախորդ համաշխարհային ռեկորդը, որը 6.24 մետր էր, և սահմանելով նոր օլիմպիական ռեկորդ, որը նախկինում 6.03 մետր էր։
Այս արդյունքը իսկական հաղթանակ էր Դյուպլանտիսի համար և մեծ նվաճում թեթև աթլետիկայի աշխարհում: Նրա ցատկը չթողեց մրցակիցներին հնարավորություն. Ամերիկացի Սեմ Քենդրիկսը, ով զբաղեցրեց երկրորդ տեղը 5.95 մետր բարձրությամբ, իսկ հույն Էմանուել Կարալիսը երրորդ տեղում էր՝ 5.90 մետր արդյունքով:
Ձողի ցատկի մրցումների արդյունքները (տղամարդիկ).
ՈՍԿԻ: Արման Դյուպլանտիս (Շվեդիա) — 6.25 մ (ՀՌ+ՕՌ)
ԱՐԾԱԹ: Սեմ Քենդրիկս (ԱՄՆ) — 5.95 մ
ԲՐՈՆԶ: Էմանուել Կարալիս (Հունաստան) — 5.90 մ
Արման Դյուպլանտիսի հաջողությունը Փարիզում հաստատեց նրա կարգավիճակը որպես ձողի ցատկի պատմության մեծագույն մարզիկներից մեկը: