Պաշտոնապես: «Նաիրի» ստադիոնը, որը «Ալաշկերտի» տնային ստադիոնն էր, գնվել է «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցի կողմից:
Այս տարածքում հին ստադիոնը կքանդվի և կկառուցվի նոր ստադիոն: Այս մասին հայտնել է հենց ինքը՝ Չելոյանցը իր հարցազրույցում ակումբի մամուլի ծառայությանը: «Ուրարտուի» սեփականատիրոջ խոսքով՝ «Նաիրի» ստադիոնը «Ալաշկերտի» սեփականությունը չէր, այլ պարզապես նրանց տնային ստադիոնն էր: Որտեղ «Ալաշկերտը» այժմ կանցկացնի իր խաղերը՝ դեռևս հայտնի չէ:
Ջևան Չելոյանցը նաև ավելացրեց, որ «Ուրարտուն» այժմ կունենա ակադեմիայի մասնաճյուղ Ստեփանավան քաղաքում: