Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը ընդգրկվել է «Ֆերենցվարոշի» հայտացուցակում Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումների համար, որոնք լինելու են դանիական «Միդտյուլանդի» դեմ։
Էդգար Սևիկյանը և Ֆորտյուն Բեսսին փոխարինել են հայտացուցակում Բառնաբաշ Վարգուն և Օվուսու Կվաբենային։
«Միդտյուլանդի» դեմ առաջին հանդիպումը տեղի կունենա վաղը, օգոստոսի 6-ին, Դանիայում։
Հիշեցնենք, որ Սևիկյանը բաց է թողել որակավորման երկրորդ փուլը վնասվածքի պատճառով։ Նա նաև չի խաղացել Հունգարիայի առաջնության առաջին տուրերում: Այնուամենայնիվ, բարեբախտաբար, հայ ֆուտբոլիստը արդեն շարք է վերադարձել և մեկնել է Դանիա թիմի հետ միասին։