Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը դուրս եկավ Դանիական «Միդտյուլլանդի» դեմ խաղի 83-րդ րոպեին Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում:
Սևիկյանը խաղադաշտում անցկացրած 15 րոպեների ընթացքում հասցրեց կատարել 2 խլում, երկու անգամ հաղթեց պայքարը և կատարեց մեկ փոխանցում:
«Ֆերենցվարոշը» խաղաց 1-1 հաշվով ոչ-ոքի և երկու խաղերի արդյունքում պարտվեց 1-3: Այժմ Հունգարիայի չեմպիոնները կխաղան Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆում՝ «Կլակսվիկ» / «Բորաց» զույգի հաղթողի դեմ:
Սա Սևիկյանի առաջին խաղն էր այս մրցաշրջանում, նա բաց էր թողել առաջին խաղերը վնասվածքի պատճառով: