Էդմեն Շահբազյան (13-4) կանցկացնի իր հաջորդ մենամարտը Ջերալդ Միրշերթի (36-17) դեմ UFC Fight Night-ի ժամանակ Լաս Վեգասում՝ օգոստոսի 24-ին։
36-ամյա Միրշերթը իր վերջին մենամարտում խեղդամահ արեց Բրայան Բարբարենային, իսկ 26-ամյա Շահբազյանը նոկաուտի ենթարկեց Էյ Ջեյ Դոբսոնին։
Գլենդեյլից "Ոսկե տղան" արդեն 10 մենամարտից 6-ում հաղթանակ է տարել UFC-ում և դեռ համարվում է խոստումնալից մարտիկ միջին քաշային կարգում։ Շահբազյանի առաջիկա մրցակիցը՝ լիգայի վետերանը, UFC-ում հանդես է գալիս 2016 թվականից։ Նրա հաշվին կա 11 հաղթանակ և 9 պարտություն։ Ջերալդ Միրշերթը հայտնի է իր բարձր մակարդակի ջիու-ջիցուով։