Հուլիսի 7-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած Senshi 22 մրցաշարում քիքբոքսինգի Էդուարդ Ալեքսանյանը նոկաուտի ենթարկեց գերմանացի Յակուբ Շտյուբենին և պաշտպանեց Senshi միջին քաշային կարգում չեմպիոնական գոտին:
Գեղեցիկ նոկաուտից հետո երեկոյի գլխավոր մենամարտում Էդուարդն այս օրը ավելի առանձնահատուկ դարձրեց։ Հաղթանակից հետո Ալեքսանյանը ուղիղ եթերում առաջարկություն արեց իր ընկերուհի Սվետլանային։
Տեսանյութը՝
Էդուարդ Ալեքսանյանը 27-ամյա քիքբոքսեր է, որը ծնվել և բնակվում է Բուլղարիայի Վառնա քաղաքում։ Նա 2021 թվականի Եվրոպայի քիքբոքսինգի չեմպիոն է և Senshi կազմակերպության չեմպիոն։ Էդուարդը նաև հանդես է եկել Glory լիգայում։