Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերի ֆոնին «Կրասնոդարը» որոշեց նոր ավագի հարցը Մատվիյ Սաֆոնովի հեռանալուց հետո։
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը հայտարարեց, որ դարպասապահ Մատվիյ Սաֆոնովի հեռանալուց հետո թիմի նոր ավագ կդառնա ակումբի սան և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
«Մի կարևոր հայտարարություն — նոր մրցաշրջանում թիմի ավագ կլինի Էդուարդ Սպերցյանը», — Մուսաևի խոսքերը փոխանցում է ТАСС-ը։
Սպերցյանը առաջին պաշտոնական խաղում դուրս կգա ավագի թևկապով՝ հուլիսի 13-ին Ռուսաստանի Սուպերգավաթի խաղում «Զենիթի» դեմ։