«Կրասնոդար» ՖԱ-ն վերսկսել է մարզումները և սկսել է նախապատրաստվել 2024/25 մրցաշրջանին: Առաջին նախամրցաշրջանային մարզմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով իր արձակուրդը անցկացրել էր Իտալիայում:
«Ցլերի» ընդհանուր խմբում մարզվում էին նաև թիմի երկու նորեկները՝ դարպասապահ Յուրի Դյուպինը և հարձակվող Ֆյոդոր Սմոլովը:
«Կրասնոդար»-ը հիմա պատրաստվում է միջմրցաշրջանային առաջին ընկերական խաղին՝ «Կուբան»-ի դեմ: «Կուբան»-ի հետ հանդիպումը կկայանա հունիսի 23-ին «Կրասնոդար»-ի Ակադեմիայի մարզադաշտում: