«Կրասնոդարը» երկրորդ խաղը անընդմեջ ոչ-ոքի է խաղում: ՌՊԼ-ի երկրորդ տուրում Մուրադ Մուսաևի թիմը ոչ-ոքի է խաղացել լիգայի նորեկ «Դինամոյի» (Մախաչկալա) հետ:
«Կրասնոդար» — «Դինամո» (Մախաչկալա) 0-0:
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը խաղացել է ամբողջ խաղը և SofaScore-ի գնահատմամբ դարձել է հանդիպման լավագույն խաղացողը: Հայ ֆուտբոլիստը մի քանի պահեր է ունեցել գոլ խփելու համար: Գեորգի Հարությունյանը հայտավորված է եղել խաղի, բայց մնացել է պահեստայինների նստարանին:
Սպերցյանի վիճակագրությունը.
Հարվածներ՝ 4 (1 նպատակին):
Հաջող դրիբլինգ՝ 4-ից 6:
Գնդակին հպումներ՝ 70:
Ճշգրիտ փոխանցումներ՝ 27 (71%):
Բանալ փոխանցումներ՝ 2:
Վերադարձեր՝ 4-ից 8:
Երկար փոխանցումներ՝ 2-ից 3:
Հաղթած մենամարտեր՝ 7-ից 15:
Օդային մենամարտեր՝ 2-ից 2:
Գնդակի կորուստներ՝ 22:
Բլոկված հարվածներ՝ 1:
Զավթումներ՝ 2:
Վերջին հույսի զավթում՝ 1:
SofaScore-ի գնահատում՝ 7,6:
Խաղից հետո Էդուարդ Սպերցյանը, որպես ավագ, գնաց երկրպագուների հետ զրուցելու, ովքեր դժգոհ էին խաղից: