«Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Սուպերգավաթի խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում պատասխանեց հարցին, թե որ թիմին է աջակցելու Ամերիկայի Գավաթի եզրափակչում:
Կոպայի եզրափակչում կմրցեն Արգենտինայի և Կոլումբիայի հավաքականները: Սպերցյանը կաջակցի Կոլումբիայի հավաքականին, որի կազմում են նրա ակումբակիցները՝ Ջոն Կորդոբան և Քևին Կաստանյոն:
Ինքը՝ Սպերցյանը, այսօր կարող է օգնել «Կրասնոդար»-ին նվաճելու իրենց առաջին տիտղոսը: Սուպերգավաթի խաղը «Զենիթի» դեմ կմեկնարկի Մոսկվայի ժամանակով 20:30-ին:
Կոպա Ամերիկայի եզրափակիչը կկայանա հուլիսի 15-ին՝ Մոսկվայի ժամանակով 03:00-ին, անմիջապես ԵՎՐՈ-2024-ի եզրափակչից հետո: