«Կրասնոդարը» ընկերական խաղ անցկացրեց «Ռոստովի» դեմ մինչեւ առաջին պաշտոնական խաղը, որը կկայանա հուլիսի 13-ին՝ «Զենիթի» դեմ, սա կլինի Ռուսաստանի Սուպերգավաթը։
Հսկիչ խաղում «Կրասնոդարը» հաղթեց «Ռոստովին» 3-2 հաշվով, իսկ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը խփեց մեկ գոլ։ Նաև «ցուլերի» կազմում գոլ խփեցին Սմոլովը և Օկորոնկվոն, իսկ «Ռոստովի» կազմում գոլ խփեցին Զուբենկոն և Կոմլիչենկոն։
Այս խաղում նաև մասնակցեցին Գեորգի Հարությունյանը և Խորեն Բայրամյանը, որոնք դաշտ դուրս եկան երկրորդ կեսի միջնամասում։