ՄՄԱ-ի աստղ Էդուարդ «Առյուծի սիրտ» Վարդանյանը (25-4) վերադառնում է «Наше Дело» լիգա և կգլխավորի «Մեր Գործը 85» ստադիոնային մրցաշարը, որը կկայանա օգոստոսին:
ACA-ի գրան-պրիի հաղթող Էդուարդ Վարդանյանը կպայքարի ճանաչված հակառակորդի հետ ՄՄԱ կանոններով: Հակառակորդի անունը դեռ չի հրապարակվել: Մենամարտը կանցկացվի ՄՄԱ կանոններով՝ 3 ռաունդ, յուրաքանչյուրը՝ 5 րոպե:
Նախկինում «Наше Дело 82» մրցաշարում Էդուարդ Վարդանյանը հաղթեց Դամիր Իսմագուլովին K-1 կանոններով՝ դատավորների մեծամասնության ձայներով:
Հիշեցնենք, որ Էդուարդ Վարդանյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 29 մենամարտ և հաղթել 25-ը: Ներկայումս 32-ամյա մարտիկը ունի ութ անընդմեջ հաղթանակների շարք և հանդիսանում է ACA-ի գրան-պրիի չեմպիոն թեթև քաշում:
Նախկինում տեղեկացվել էր, որ Վարդանյանը սպասելու է UFC-ի հրավերին մինչև 2024 թվականի օգոստոս, և եթե չստանա, ապա կքննարկի այլ տարբերակներ:
Արժե նշել, որ Վարդանյանի մենամարտը «Наше Дело» լիգայում չի նշանակում, որ մենք նրան չենք տեսնի UFC-ում։ Ամեն ինչ դեռ հնարավոր է։