Պաշտոնական. Պորտուգալացի աջ եզրային վինգեր Էլդեր Պերեյրան պայմանագիր է կնքել "Նոա"ակումբի հետ: 27-ամյա ֆուտբոլիստը հայկական ակումբ է տեղափոխվել Կիպրոսի "Անորտոսիսից": Նախորդ մրցաշրջանում նա 33 խաղում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
"Անորտոսիսի" կազմում Պերեյրան նույն եզրում է խաղացել Հովհաննես Համբարձումյանի հետ, ով նույնպես հանդես է գալիս "Նոայում":
Մինչ այդ Պերեյրան հանդես է եկել Պորտուգալիայի Բարձրագույն խմբի "Պասուշ Ֆերեյրա" և "Վիտորիա Գիմարաես"ակումբներում: Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնում նա անցկացրել է 111 հանդիպում, դարձել 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Էլդեր Պերեյրան պարբերաբար խաղացել է նաև Պորտուգալիայի Մ19 և Մ20 երիտասարդական հավաքականներում:
Պերեյրան դարձավ "Նոայի" 6-րդ տրանսֆերն այս ամռանը: Ավելի վաղ Հայաստանի փոխչեմպիոնները ստորագրել էին Հայաստանի հավաքականի Արտակ Դաշյանին եւ Արտյոմ Ավանեսյանին, ալբանացի Էրալդո Չինարիին, պորտուգալացի Գոնսալվո Սիլվային եւ ռուս դարպասապահ Ալեքսեյ Պլոշադնիին: