Թենիսիստ Էլինա Ավանեսյանը, որը զբաղեցնում է WTA վարկանիշային աղյուսակի 78-րդ տեղը, կփոխի իր սպորտային քաղաքացիությունը և հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ շատ շուտով թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի համար և կպատկերացնի մեր դրոշը», - ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Բուն TV-ին տված հարցազրույցում։
Կարեն Գիլոյանի ամբողջական հարցազրույցը կհեռարձակվի հունիսի 11-ին, ժամը 21:30-ին, Երևանի ժամանակով։
Այս որոշումը Էլինա Ավանեսյանի կարիերայի կարևոր քայլն է: Նախկինում մարզիկը ներկայացնում էր Ռուսաստանը միջազգային մրցաշարերում և հասել էր մի շարք նշանակալից հաջողությունների, այդ թվում հաղթանակներ WTA տուրի տարբեր մակարդակներում և փուլերում։ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալը կբացի նրա առաջ նոր հնարավորություններ և հեռանկարներ, ինչպես նաև նոր խթան կհաղորդի Հայաստանում թենիսի զարգացմանը։
Վերջին Grand Slam մրցաշարից՝ Ռոլան Գարոսից, Էլինա Ավանեսյանը հասավ 1/16 եզրափակիչ փուլ, որտեղ երեք սեթում զիջեց իտալացի Յասմին Պաոլինիին (WTA 7)։
Կարեն Գիլոյանը նշեց, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կտրամադրի բոլոր անհրաժեշտ աջակցությունները թենիսիստին՝ նոր պայմաններին հարմարվելու և առաջիկա մրցաշարերի նախապատրաստվելու գործընթացում։ Նա նաև վստահություն հայտնեց, որ Էլինան իր հաջողություններով և օրինակով կոգեշնչի հայ երիտասարդ մարզիկներին։
Էլինա Ավանեսյանը իր ուրախությունը հայտնեց սպասվող փոփոխությունների վերաբերյալ և ընդգծեց, որ մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում։ Նա նաև շնորհակալություն հայտնեց իր երկրպագուներին աջակցության համար և խոստացավ շարունակել ուրախացնել նրանց նոր հաղթանակներով։