Երեկ մեզ հայտնի դարձավ, որ արդեն պաշտոնապես թենիսիստ Էլինա Ավանեսյանը փոխել է իր մարզական քաղաքացիությունը և ներկայացնում է Հայաստանը: Արդեն առաջիկա մրցաշարում նա հանդես կգա հայկական դրոշի տակ:
Սպորտսմենուհին դա հաստատել է իր սոցիալական ցանցերում.
«Ինձ համար մեծ պատիվ է հայտնել, որ ես ստացել եմ հայկական քաղաքացիություն և հպարտությամբ կներկայացնեմ Հայաստանը՝ սկսած երկուշաբթի «Cincinnati Open» մրցաշարում:
Այս ճանապարհը աներևակայելի էր, և ես ուրախ եմ հնարավորություն ունենալու դրսևորել ինձ լավագույն կողմով կորտում և ներկայացնել իմ նախնիների Հայրենիքը: Շնորհակալ եմ բոլորիդ ձեր անսահման աջակցման համար», - գրել է Էլինա Ավանեսյանը:
«Cincinnati Open»-ը սկսվում է արդեն օգոստոսի 11-ին: