21-ամյա թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը վնասվածքի պատճառով չկարողացավ ավարտել WTA-250 շարքի Յասսի (Ռումինիա) մրցաշարի եզրափակիչը և պարտվեց 17-ամյա ռուս Միրա Անդրեևային՝ 7-5, 5-7, 0-4 (Ավանեսյանի հրաժարումը երրորդ սեթում):
Ռուսաստանի ներկայացուցիչների միջև մենամարտը տևեց 2 ժամ 22 րոպե: Ավանեսյանը, ով զբաղեցնում է 76-րդ տեղը աշխարհի վարկանիշում, առաջին անգամ էր իր կարիերայում դուրս եկել WTA-250 շարքի մրցաշարի եզրափակիչ:
Միրա Անդրեևան Ռումինիայում հաղթանակից հետո կմեկնի Փարիզ՝ մասնակցելու Օլիմպիական Խաղերին, որտեղ հանդես կգա Ռուսաստանի հավաքականում (չեզոք կարգավիճակով):
Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանը շուտով կփոխի մարզական քաղաքացիությունը և կներկայացնի Հայաստանը: