Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն առաջին անգամ մրցաշարին մասնակցեց որպես Հայաստանի քաղաքացի: Այն հաղթանակով է մեկնարկել Ցինցինատի Օուպենի WTA 1000 մրցաշարում։
Որակավորման փուլում 21-ամյա հայուհին երկու սեթում հաղթել է ամերիկուհուն և անցել որակավորման եզրափակիչ փուլ:
Էլինա Ավանեսյան-Լորեն Դևիս (6-3, 6-1) | Ցինցինատի Օուպենի Որակավորում:
Որակավորման եզրափակիչում Էլինան կմրցի բրիտանուհի Հարիեթ Դարթի հետ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կայանալիք մրցաշարի մեկնարկից առաջ Էլինա Ավանեսյանը հայկական անձնագիր է ստացել և Ցինցինատի Օուպենում ներկայացնում է Հայաստանը: