Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը կամային հաղթանակ է տարել Ելենա Օստապենկոյի նկատմամբ (ՎՏԱ 11) և անցել Cincinnati Օպեն-ի 1/8 եզրափակիչ:
Հանդիպման հաշիվը 2-6, 6-2, 6-2 է ՝ հօգուտ Էլինա Ավանեսյանի: Սա կարիերայի 6-րդ հաղթանակն է ԹՈՓ-15-ի թենիսիստուհիների նկատմամբ Էլինա Ավանեսյանի համար: Էլինայի հաջորդ մրցակիցը Լյուդմիլա Սամսոնովա — Մագդա Լինետ զույգի հաղթողն է:
Հիշեցնենք, որ Cincinnati Օպեն մրցաշարի հիմնական ցանցում Ավանեսյանն անցել է որպես լաքի-լուզեր և արդեն երկու հաղթանակ է տարել, սա նրա առաջին մրցաշարն է որպես Հայաստանի քաղաքացի: