Էլինա Ավանեսյանը անցել է Իստբուրնում գարնանային մրցաշարի հիմնական ցանցը։ Որակավորման եզրափակչում 21-ամյա հայուհին հաղթել է խորվաթ Պետրա Մարտիչին՝ 6-3, 6-4 հաշվով։
Ավելի վաղ այս մրցաշարում Ավանեսյանը հաղթել է դանիացի Կլարա Տաուսոնին, այժմ նա կմասնակցի մրցաշարի հիմնական ցանցին՝ 1/16 եզրափակչում։ Ավանեսյանի մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ։