Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթեց կանադացի Բյանկա Անդրեսկուին 6-4, 7-5 հաշվով և անցավ Cincinnati Open-ի երկրորդ փուլ:
Էլինայի հաջորդ մրցակիցը Ելենա Օստապենկոն է, ով զբաղեցնում է WTA վարկանիշի 11-րդ տեղը:
Էլինայի համար սա առաջին հաղթանակն էր հիմնական փուլում՝ հայկական դրոշի ներքո: Նշենք, որ նա անցավ Cincinnati Open-ի հիմնական փուլ՝ որպես lucky loser: