Մեծ սաղավարտի մրցաշարի առաջին շրջանում 21-ամյա հայ Էլինա Ավանեսյանը հաղթեց ուկրաինուհի Անգելինա Կալինինային երկու սեթում՝ 6-2, 6-3 հաշվով:
Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը Ուիմբլդոնի երկրորդ շրջանում ռուս Լյուդմիլա Սամսոնովան է, ով զբաղեցնում է WTA վարկանիշային աղյուսակի 15-րդ հորիզոնականը:
Կարեն Խաչանովը իր հանդիպումը Կարացևի հետ կանցկացնի վաղը, խաղը հետաձգվել է եղանակային պայմանների պատճառով։