Ռուս մարզուհի Էլինա Ավանեսյանը, ով շատ շուտով հանդես է գալու հայկական դրոշի ներքո, անհաջող է հանդես եկել Իսթբոռնի մրցաշարում: Այժմ հայտնի չէ, թե արդյոք 21-ամյա մարզուհին կմասնակցի Ուիմբլդոնին։
Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասում, սակայն ներկայումս բնակվում է իսպանական Վալենսիայում: Նախօրեին 21-ամյա թենիսիստուհին հայտարարել էր, որ շուտով սկսելու է ելույթները հայկական դրոշի ներքո, ինչը հաստատվել է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի կողմից:
Ուիմբլդոնի նախօրեին Ավանեսյանը հայտավորվել էր Իսթբորնի մրցաշարին ։ Որակավորման փուլում Էլինան ուժեղ է գտնվել դանիացի Տոուսոնից եւ խորվաթ Մարտիչից ՝ 2:0 հաշվով տանելով երկու հաղթանակ: Սակայն առաջին շրջանում հայ թենիսիստուհին հրաժարվել է շարունակել պայքարը չեխ Կարոլինա Մուխովայի հետ մենամարտում: Պատճառը 1:3 հաշվի ժամանակ ստացած վնասվածքն է, որի պատճառով Էլինան կարող է բաց թողնել Ուիմբլդոնը: