Էլինա Ավանեսյանը երկու սեթերում հաղթեց ռումին Ժակլին Կրիստիանին՝ 7-5, 6-4, և առաջին անգամ իր կարիերայում կմրցի WTA շարքի մրցաշարի կիսաեզրափակիչում:
WTA Յասսի (Ռումինիա) մրցաշարի կիսաեզրափակիչում 21-ամյա հայուհին կհանդիպի 30-ամյա ֆրանսուհի Քլոե Պակեի հետ, ով զբաղեցնում է վարկանիշի 106-րդ հորիզոնականը: Ավանեսյանը և Պակեն հանդիպել են մեկ անգամ 2023 թվականին, այն ժամանակ Էլինան հաղթել էր երեք սեթում:
Կիսաեզրափակիչը կկայանա այսօր երեկոյան՝ հուլիսի 25-ին: