Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը զբաղեցրեց 9-րդ տեղը 45 մասնակցի շարքում Օլիմպիադա 2024-ի օդամղիչ ատրճանակով (10 մ) հրաձգության մրցումներում:
Ցավոք, Էլմիրային միայն մեկ միավոր չհերիքեց եզրափակիչ անցնելու համար։ 576-14x արդյունքով նա զիջեց չինացի Ջիանիու Ռանսինին, ով հավաքեց 577-13x։ Որակավորման հաղթող դարձավ Հունգարիայից Վերոնիկա Մաժորը։
Նախորդ Օլիմպիադայում, Տոկիոյում, Էլմիրա Կարապետյանը զբաղեցրել էր 18-րդ տեղը։
Այսօր Հայաստանի հավաքականում դեռ ելույթ կունենան մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը։