17-ամյա հարձակվող Էնթոնի Բոյաջյանը մասնակցեց MLS Next U17 աստղերի խաղին Արևմտյան թիմի կազմում: Խաղը կայացավ հուլիսի 23-ին Օհայոյի Քոլումբուս քաղաքում:
Խաղի 12-րդ րոպեին Բոյաջյանը գոլ խփեց և բացեց խաղի հաշիվը: Այս գոլը պատմության մեջ մտավ, որպես առաջին գոլը MLS NEXT Էլիտ Ակադեմիայի ֆուտբոլիստի կողմից աստղերի խաղում: Բոյաջյանի գոլը չօգնեց իր թիմին հաղթանակ տանել: Խաղը ավարտվեց Արևելքի հաղթանակով 4-2 հաշվով:
Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Կավան Սալլիվանը, որը 14 տարեկանում արդեն նորամուտ կատարեց MLS-ում՝ Philadelphia Union թիմի կազմում:
Բոյաջյանը FC Glendale-ի սան է, իսկ այժմ հանդես է գալիս Albion LA-ի կազմում՝ MLS Next U17 լիգայում:
Տեսանյութը Բոյաջյանի գոլի: