16-ամյա կենտրոնական կիսապաշտպան Էրիկ Գարիբյանը ստորագրել է պայմանագիր հոլանդական «Գոու Էհեդ Իգլզ» ակումբի հետ և հանդես կգա մինչև 19 տարեկանների թիմում՝ Հոլանդիայի պատանեկան լիգայում:
Էրիկ Գարիբյանը՝ գերմանական «Էներգի Կոտբուս» ակումբի սան է: Անցած մրցաշրջանում գերմանական Բունդեսլիգայի U17-ում նա անցկացրել է 10 խաղ և խփել 1 գոլ:
Հիշեցնենք, որ վերջերս «Գոու Էհեդ Իգլզ» թիմում հանդես էր գալիս ևս մեկ հայ ֆուտբոլիստ Ավենտիս Ավենտիսյանը, ով այժմ հանդիսանում է ազատ գործակալ: