Երվանդ Սուկիասյանը գոլի հեղինակ դարձավ Ավստրիայի «Սանկտ Պյոլտեն» հիմնական թիմի կազմում՝ «Սպարտա Պրահա Բ»-ի դեմ ընկերական խաղում (2-0):
Հայաստանի երիտասարդական հավաքականի 19-ամյա վինգերը պատրաստվում է մրցաշրջանին Ավստրիայի Առաջին լիգայի ակումբի հիմնական թիմի կազմում:
Նշենք, որ Երվանդը անցյալ մրցաշրջանի վերջում սկսեց ստանալ խաղային փորձ հիմնական թիմում, 5 անգամ դուրս եկավ խաղադաշտ և կատարեց 1 գոլային փոխանցում, մինչ այդ նա 7 գոլ խփեց և կատարեց 2 գոլային փոխանցում կրկնակի կազմում։