Մայիսի 31-ին Երևանում կայացավ Աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Այսօր տեղի ունեցան նախնական և կիսաեզրափակիչ գոտեմարտերը, և հայտնի դարձան մրցաշարի եզրափակչի մասնակիցները: Եզրափակիչ գոտեմարտերը կլինեն վաղը ՝ ժամը 17:00-ին Արդյունքները ներկայացված են ստորև:
55 կգ
Հոսեյնիվանդ Մոհամմադ (Իրան) - Ռամազ Սիլագավա (Վրաստան)
60 կգ
Գևորգ Ղարիբյան (Հայաստան) - Նասերպուր Պույա (Իրան)
63 կգ
Կարեն Ասլանյան (Հայաստան) - Քեհթար Մահդի (Իրան)
67 կգ
Սլավիկ Գալստյան (Հայաստան) - Ռեզե Խոջատ (Իրան)
72 կգ
Շանթ Խաչատրյան (Հայաստան) - Հայկ Մելիքյան (Հայաստան)
77 կգ
Մալխաս Ամոյան (Հայաստան) - Օսկար Ալի (Իրան)
82 կգ
Դաթա Չխալաձե (Վրաստան) - Էդուարդ Գակամե (Ռուսաստան)
87 կգ
Հեդայաթ Բենրուզ (Իրան) - Վիգեն Նազարյան (Հայաստան)
97 և 130 կգ քաշային կարգերում Մրցումներն անցկացվել են շրջանաձև համակարգով: Արդյունքները ներկայացված են ստորև:
97 կգ
1. Վլադիսլավ Պուստաշալավ (Բելառուս)
2. Հայկ Խլոյան (Հայաստան)
3. Վադիմ Գորոխով (Ռուսաստան)
130 կգ
1. Ռանջբար Մոհամմադսորուշ (Իրան)
2. Ալբերտ Վարդանյան (Հայաստան)
3. Ռաթի Թալիկիշվիլի (Վրաստան)