Պաշտոնապես: 32-ամյա Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն պայմանագիր է ստորագրել «Մալուտ Յունայթեդ» ակումբի հետ, որը հանդես է գալիս Ինդոնեզիայի բարձրագույն լիգայում՝ Liga 1:
Անգուլոն՝ Հայաստանի հավաքականի այլազգի ֆուտբոլիստ է, որը ազգությամբ կոլումբիացի է: Իր խաղային կարիերան Վբեյմարը սկսել է Կոլումբիայում, տեղական ակումբների կազմում մի շարք հանդիպումներ անցկացնելով, հետո տեղափոխվել է Մեքսիկա, իսկ արդեն այնտեղից՝ 2015 թվականին՝ Հայաստան՝ «Գանձասար» ակումբ: Հայաստանում 5 տարի ապրելուց հետո Վբեյմարը ստացել է հայկական քաղաքացիություն և 2020 թվականի օգոստոսին նորամուտը նշել հավաքականի կազմում:
Անգուլոյի վերջին ակումբը եղել է «Ալաշկերտը», որտեղ նա հանդես էր գալիս «Արարատ-Արմենիայից» վարձավճարով: Վբեյմարը Հայաստանում անցկացրել է 9 մրցաշրջան և Հայաստանի առաջնությունում անցկացրել 214 հանդիպում: Նա նաև անցկացրել է 10 հանդիպում և խփել 2 գոլ Հայաստանի հավաքականի կազմում:
Վբեյմար Անգուլոն «Մալուտ Յունայթեդ ՖԿ» ակումբի հետ պայմանագիր է ստորագրել 1 տարով: Անցած մրցաշրջանում «Մալուտ Յունայթեդը» զբաղեցրել է 3-րդ տեղը Լիգա 2-ում և ստացել է բարձրագույն դիվիզիոնում հանդես գալու իրավունք: