Սերբական Նովի Սադ քաղաքում կայացան մինչև 17 տարեկան պատանիների ազատ ոճի ըմբշամարտի 2024 Եվրոպայի առաջնության առաջին եզրափակիչ մենամարտերը: Հունիսի 29-ին բաժանվեցին մեդալները հինգ քաշային կարգերում, և հայկական ըմբիշները հաջողություններ ունեցան՝ մեդալներ նվաճելով չորս քաշային կարգերում:
Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ ոսկե և երեք բրոնզե մեդալ: Եվրոպայի չեմպիոն դարձավ Գագիկ Քազարյանը (55 կգ), ով եզրափակչում հաղթեց ռուսաստանցի Բայսոնգուր Օսմաևին: Երեք այլ հայ ըմբիշներ հաղթանակներ տարան բրոնզե մեդալների համար պայքարում:
Լարված մենամարտ ստացվեց մինչև 80 կգ քաշային կարգում հայ և ադրբեջանցի ըմբիշների միջև: Սահակ Հովհաննիսյանը ուժեղ կամքով կարողացավ հաղթանակ տանել վերջնամասում:
Եզրափակիչ մենամարտերի արդյունքները:
Եզրափակիչ 55 կգ: Գագիկ Քազարյան (Հայաստան) - Բայսոնգուր Օսմաև (Ռուսաստան) 7-3:
Տեսանյութ:
Բրոնզե մենամարտ 80 կգ: Սահակ Հովհաննիսյան (Հայաստան) - Մուհումմադ Աբազադա (Ադրբեջան) 4-4.
Տեսանյութ:
Բրոնզե մենամարտ 65 կգ: Եղիշե Մոսեսյան (Հայաստան) - Դավիդ Բոյչեա (Ռումինիա) 6-3.
Տեսանյութ:
Բրոնզե մենամարտ 48 կգ: Արմեն Պապիկյան (Հայաստան) - Դանիել Նեգրու (Մոլդովա) 10-0.
Տեսանյութ:
Վաղը՝ հունիսի 30-ին, ևս երկու հայ ըմբիշներ կպայքարեն բրոնզե մեդալների համար. Արտակ Աղաբեկյան (45 կգ) և Աշոտ Գյուլնազարյան (51 կգ):