Հունիսի 28-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունը: Առաջին օրը Հայաստանից մասնակցեցին 5 մարզիկներ: Մեկ ըմբիշ դուրս եկավ եզրափակիչ, իսկ մյուս չորսը պահպանեցին բրոնզե մեդալի հնարավորությունը:
Գագիկ Ղազարյանը (55 կգ) կիսաեզրափակչում հաղթեց բուլղարացի Էսադ Բոզալիին՝ 10:0 հաշվով: Եզրափակչում Ղազարյանը կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Բայսանգուր Օսմաևի դեմ:
Տեսանյութը:
Նաև վաղը Հայաստանը կունենա երեք բրոնզե մեդալի համար պայքարող մարզիկներ՝ Արմեն Պապիկյան (48 կգ), Եղիշե Մոսեսյան (65 կգ) և Սահակ Հովհաննիսյան (80 կգ):
Անդրանիկ Ժախեթյանը (110 կգ) կփորձի պայքարել բրոնզե մեդալի համար վերականգնողական գոտեմարտերի միջոցով:
Արդեն հունիսի 29-ին կմեկնարկեն Հայաստանի մյուս քաշային կարգերի ըմբիշները:
- 45 կգ - Արտակ Ահաբեկյան
- 51 կգ - Աշոտ Գյուլնազարյան
- 60 կգ - Դավիթ Դավթյան
- 71 կգ - Նարեկ Հովհաննիսյան
- 92 կգ - Նարեկ Իկիլիկյան