Պաշտոնապես՝ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել բելգիական «Լիրս» ակումբի 26-ամյա վինգեր Էրիկ Օկանսիի հետ:
Օկանսիի վերջին ակումբը եղել է «Լիրսը», որը ներկայացնում է Բելգիայի երկրորդ դիվիզիոնը։ Իր կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը հիմնականում խաղացել է բելգիական ակումբներում՝ «Էյփեն», «Կորտրեյք» և «Վասլանդ-Բևերեն»։
Էրիկ Օկանսին երկար ժամանակ հանդես է եկել Բելգիայի Բարձրագույն լիգայում «Էյփենի» և «Կորտրեյքի» կազմում։ Ընդհանուր առմամբ Jupiler Pro League-ում նա անցկացրել է 127 խաղ և խփել 16 գոլ։ Իր վերջին մրցաշրջանում «Լիրսի» կազմում գանացին դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ 27 խաղում։
Էրիկ Օկանսին «Արարատ-Արմենիա» առաջին պաշտոնական տրանսֆերն է, որը կայացել է այս ամռանը։ Թիմից արդեն հեռացել են պաշտպաններ Կասիո Շեյդը («Մալուտ Յունայթեդ», Ինդոնեզիա), Ալեմաոն, Լեոն, Դավիթ Տերտերյանը, կիսապաշտպաններ Ադրիանո Կաստանհեյրան («Մալուտ Յունայթեդ», Ինդոնեզիա), Վբեյմար Անգուլոն («Մալուտ Յունայթեդ», Ինդոնեզիա), Արտյոմ Ավանեսյանը («Նոա», Հայաստան), Նիկոլայ Կիպիանին և հարձակվող Մոհամեդ Յաթտարան։