Երևանի «Փյունիկ»-ի դարպասապահ Հենրի Ավագյանը Կոնֆերենցիաների Լիգայի երրորդ որակավորման փուլի՝ ղազախստանյան «Օրդաբասի»-ի դեմ խաղից հետո զրույցում Legalbet.kz-ի հետ պատմել է խաղի տակտիկայի և հաղթանակի հասնելու իրենց եղանակների մասին։
«Մենք հասկանում էինք, որ շատ դժվար արտագնա խաղ է սպասվում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մրցակիցը շատ է հարձակվելու, մենք փորձեցինք նվազեցնել մեր դարպասի ուղղությամբ մոտ տարածությունից հարվածները, և մեծ մասը հեռվից էին գալիս։
Ես չէի ասի, որ «Օրդաբասի»-ն խաղում գերիշխող էր։ Այո, նրանք գնդակը պահում էին, բայց բաց թողած գոլից հետո նրանց մոտ հարձակման մեջ պակասեց։ Իսկ երկրորդ խաղակեսի վերջում նրանք արդեն չէին մտածում հաղթանակի մասին, այլ գոնե ոչ-ոքիի հասնելու մասին»,- ասել է Հենրի Ավագյանը Legalbet.kz-ի թղթակից Ալմաթ Թեմիրտասովին։
Հիշեցնենք, որ «Փյունիկ»-ը առաջին խաղում հաղթել էր «Օրդաբասի»-ին 1-0 հաշվով՝ Յուսուֆ Օտուբանջոյի գոլի շնորհիվ։ Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 15-ին Երևանում։