Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի Սերիա Ա-ի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ հարցազրույց է տվել DAZN հեռուստաալիքին, որտեղ խոսել է առաջիկա մրցաշրջանի մասին, ինչպես նաև՝ որտեղ է պլանավորում ավարտել իր կարիերան։
«Հրաշալի կլինի ավարտել կարիերաս «Ինտերում»: Սակայն, դա կախված չէ միայն ինձնից, այլև ակումբից և նրանից, թե ինչպե՞ս են տեսնում մեր ապագան:
«Ես կանեմ ամեն ինչ՝ ֆուտբոլում և «Ինտերում» հնարավորինս երկար մնալու համար: Մենք առաջ կգնանք քայլ առ քայլ, իսկ հետո կտեսնենք: Վերջում ես կորոշեմ՝ շարունակե՞լ կարիերաս, թե՞ դադարեցնել այն», - ասաց 35-ամյա հայ կիսապաշտպանը:
Մխիթարյանը նաև գնահատել է նոր մրցակցին՝ Պյոտր Զելինսկուն:
«Մենք շատ ուրախ ենք, որ Զելինսկին այժմ մեր թիմակիցն է, այլ ոչ թե մրցակից: Նա շատ ուժեղ է և մեզ մեծ աջակցություն կցուցաբերի, ինչպես Ֆրատտեզին անցած մրցաշրջանում, ով հաճախ փոխեց իրավիճակը, թե՛ պահեստային նստարանից խաղադաշտ դուրս գալով, թե՛ մեկնարկային կազմում սկսելով հանդիպումը:
Յուրաքանչյուրն իր շանսը կունենա, առջևում շատ խաղեր կան։ Իմ կարծիքով, Պյոտրը ավելի տեխնիկական է, քան ես: Չեմ կարող ասել, որ մենք նման ենք, քանի որ նա շատ լավ խաղացող է։ Սակայն ավելի լավ է, որ թիմում տարբեր հատկություններով խաղացողներ լինեն», - ավելացրել է Հենրիխ Մխիթարյանը: