Պորտուգալացի ֆուտբոլիստ Գոնսալու Սիլվան տեղափոխվել է Երևանի ՖԿ «Նոա»: 33-ամյա կենտրոնական պաշտպանի վերջին ակումբը եղել է Պորտուգալիայի բարձրագույն լիգայի «Ֆարենսե» թիմը:
Սկսելով իր կարիերան պորտուգալական «Բարեյրենսե» ակումբում, Գոնսալուն արագ ցույց տվեց իր ունակությունները: «Լուզիտանիա» և «Ատլետիկո CP» ակումբներում մեկ սեզոն անցկացնելով, նա տեղափոխվեց «Բրագայի» երկրորդ թիմ, ապա՝ «Բելենենսեշ»: Իր կարիերայի ընթացքում Սիլվան 174 խաղ է անցկացրել Պորտուգալիայի Պրիմեյրա լիգայում՝ խփելով 6 գոլ:
2021 թվականին Սիլվան գնաց Լեհաստան, որտեղ «Ռադոմյակ» ակումբի կազմում անցկացրեց 11 խաղ Էքստրակլասայում: Վերջին շրջանում 33-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս պորտուգալական «Ֆարենսե» ակումբում, որտեղ նախորդ Պորտուգալիայի առաջնությունում անցկացրել է 33 խաղ և խփել 1 գոլ՝ օգնելով թիմին զբաղեցնել 10-րդ տեղը:
Տեղափոխվելով ՖԿ «Նոա», Գոնսալու Սիլվան հանդես եկավ ողջույնի խոսքով.
«Ես կաշխատեմ բոլոր ուժերով՝ օգնելու «Նոային» հասնել հնարավոր բոլոր տիտղոսներին և դարձնել երկրպագուներին ու մարդկանց այստեղ երջանիկ»: