21-ամյա կիսապաշտպան Գոռ Լուլուկյանը միացել է Երևանի "Արարատին": Ֆուտբոլիստը ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր ։
Լուլուկյանի վերջին ակումբը բանակային ԲԿՄԱ-ն էր, որտեղ նա վարձավճարով հանդես էր գալիս "Ուրարտուից": Անցած մրցաշրջանում նա 23 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Գոռ Լուլուկյանը դարձավ "Արարատի" առաջին պաշտոնական տրանսֆերն այս ամառ: