Պաշտոնական. Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Գոռ Մատինյանը պայմանագիր է կնքել «Ուրարտուի» հետ: Վերջին երեք մրցաշրջանների ընթացքում 20-ամյա դարպասապահը հանդես է եկել Երևանի ԲԿՄԱ-ում:
Գոռը «Ուրարտուի» սան է, բայց երիտասարդ տարիքից լքել է ծննդյան թիմը: Երկու մրցաշրջանների ընթացքում նա ցույց է տվել զգալի աճ խաղային որակներում և դարձել Հայաստանի երիտասարդական հավաքականի հիմնական դարպասապահը: