Հուլիսի 20-ին Հայաստանի հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը դարձավ 21 տարեկան։ Այդ օրը «Բորուսիա Մյոնխենգլադբախը» անցկացրեց ընկերական հանդիպում «Վեգբեր Բեկ» թիմի դեմ։ Հանդիպումը ավարտվեց «Բորուսիայի» հաղթանակով՝ 2:0 հաշվով, իսկ Ռանոսը նշվեց գոլով։
Հայ հարձակվողը բացեց խաղի հաշիվը 45-րդ րոպեին։ Նա խաղաց առաջին խաղակեսը։ Երկրորդ գոլը երկրորդ խաղակեսում խփեց չեխ հարձակվող Տոմաշ Չվանչարա։
Գոլի տեսանյութը: