Օգոստոսի 2-ին «Բորուսիա Մյունխենգլադբախը» ընկերական հանդիպում անցկացրեց Անգլիայի Պրեմիեր Լիգայի նորեկ «Իպսվիչի» հետ։ Գերմանական թիմը հաղթեց 3:1 հաշվով։
«Բորուսիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Թիմ Կլայնդիcտը, իսկ Յուլիան Վայգլը իրացրեց 11-մետրանոցը։ Անգլիացիների համար միակ գոլը խփեց Լեոն Այինդեն։
Հայաստանի հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը դաշտ դուրս եկավ 84-րդ րոպեին և կարող էր դառնալ գոլային փոխանցման հեղինակ, սակայն նրա թիմակիցը չկարողացավ իրացնել մեկից մեկ դուրս գալը Ռանոսի փոխանցումից հետո։