«Բորուսիա Մենխենգլադբախ»-ը անցկացրեց նախապատրաստական վերջին խաղը մրցաշրջանի մեկնարկից առաջ: Հանդիպումը ֆրանսիական «Ստրասբուրգ» ակումբի հետ անցնում էր փակ ռեժիմով և առանց վիդեոտարածման:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը դուրս եկավ խաղադաշտ ընդմիջումից հետո և խփեց խաղի առաջին գոլը: Ռանոսի համար սա արդեն չորրորդ գոլն էր նախապատրաստական խաղերում մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Խաղի արդյունքը՝ «Բորուսիա Մ» — «Ստրասբուրգ» 2:0:
1-0 Գրանտ-Լեոն Ռանոս (46)
2-0 Ֆլորիան Նոյհաուզ (61)
Այս երեկո «Բորուսիա Մենխենգլադբախ» և «Ստրասբուրգ» թիմերը նորից հանդիպում կանցկացնեն, սակայն տարբեր կազմերով, որից հետո գերմանական թիմը կսկսի պատրաստվել մրցաշրջանի մեկնարկին:
Առաջին պաշտոնական խաղը կկայանա արդեն օգոստոսի 17-ին: «Բորուսիա Մենխենգլադբախ»-ը խաղալու է «Էրզգեբիրգե Աուե» թիմի հետ Գերմանիայի գավաթում: