Հուլիսի 29-ին «Բորուսիա Մյունխենգլադբախ»-ը անցկացրեց նախամրցաշրջանային երրորդ ընկերական խաղը: Գերմանական թիմը նվազագույն հաշվով հաղթեց «Հոլշտայն Կիլ»-ին, միակ գոլը խփեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գրանտ-Լեոն Ռանոսը:
Հայ հարձակվողը դաշտ դուրս եկավ ընդմիջումից անմիջապես հետո և հաղթական գոլը խփեց 73-րդ րոպեին: Ռանոսը գոլեր է խփել բոլոր երեք ընկերական խաղերում՝ մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ «Վեգբեր Բեկ»-ի, «Ֆորտունա Սիտտարդ»-ի և «Հոլշտայն Կիլ»-ի դեմ: